Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

21 դեկ 2018 12:17

Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված կնոջ վիճակը ծանր է. կյանքին վտանգ է սպառնում

Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված կնոջ վիճակը ծանր է. կյանքին վտանգ է սպառնումԵրեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները, ճիշտ կողմնորոշվելով, անմիջապես ձեռնամուխ են եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։
Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։

 

Հերթապահող բժշկուհի Ալվարդ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ վիճակը ծանր է.
«1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ ունի՝ մարմի մակերևույթի 25%-ը: Այրվել են դեմքը, պարանոցը,  որովայնը, ձախ վերին վերջույթը, զույգ ստորին վերջույթները: Այս պահին շարունակում է կյանքին վտանգ սպառնալ»:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր