ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 դեկ 2018 14:23

Աղբահանության վճարները այսուհետ կհավաքագրեն ոչ թե համատիրությունները, այլ վարչական շրջանների աշխատակազմերը

Աղբահանության վճարները այսուհետ կհավաքագրեն ոչ թե համատիրությունները, այլ վարչական շրջանների աշխատակազմերըԱղբահանության վճարների հավաքագրումը համատիրությունների փոխարեն կկատարեն Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, որոշում կայացրեց Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում:
Հարցը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը. Նա նշեց, որ աղբահանության վճարները հաշվառելու, աղբահանության վճար վճարողների գումարը հաշվարկելու եւ այդ գումարը համայնքի բյուջե գանձելու գործառույթն ամբողջությամբ պատվիրակվելու է Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ լիազորությունն  իրականացնելու են իրենց աշխատակազմերի միջոցով:

Մինչ այս պահը այդ գործառույթն իրականացվում է մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:
«Այս որոշմամբ, ըստ էության, ակնկալվում է, որ կբարձրանա այդ գումարների գանձման արդյունավետությունը»,- ասաց Զավեն Առաքելյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը հետաքրքրվեց՝ էլեկտրոնային վճարման հարցը դիտարկվո՞ւմ է, որը հնարավորություն կտա խուսափել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերից, թերհավաքագրումից, հավելյալ հավաքագրումից:
Հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ասաց, որ գույքահարկի, հողի հարկի, հողի վարձավճարի գանձման գործառույթը եւս նախկինում պատվիրակվել է վարչական շրջանների ղեկավարներին, եւ աղբահանություն վճարողների շրջանակը գրեթե նույնն է:
«Դրա համար այս փուլում կարծում ենք, որ բավարար է աշխատակազմի ներուժը այդ գործառույթը եւս լիարժեք իրականացնելու համար: Իհարկե, պետք է զուգահեռաբար հնարավորինս արագ ստեղծվեն որակյալ հարթակներ, որոնք հարկ վճարողներին հնարավորություն կտան համայնքի բյուջե ավելի հեշտ, ավելի արագ վճարումներ կատարել՝ բացառելով որեւէ կոռուպցիոն ռիսկ: Հիմա այդ գործընթացներն արդեն սկսվել են»,- ընդգծեց Զավեն Առաքելյանը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագիծը շատ կարեւոր է իրենց խմբակցության համար, քանի որ կա ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:
«Չհաշված թերհավաքագրումը եւ մնացած ռիսկերը՝ համատիրությունների կողմից հավաքված գումարի շուրջ 10 տոկոսը որպես միջնորդավճար էինք հատկացնում: Այս որոշումը նաեւ մեկ այլ քննարկման հիմք է ստեղծում, եւ դա ըստ փաստացի հաշվառման աղբահանության վճարներն իրականացնելն է: Կան դժգոհություններ, որ գալիս ասում են՝ մենք ապրում ենք ոչ թե 5 հոգով, այլ 3, եւ լինում է նաեւ հակառակը: Մենք պետք է միասին մտածենք, թե ինչպիսի հաշվարկ է պետք դնել աղբահանության վճարների հիմքում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր