Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով          Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար    

21 դեկ 2018 15:14

Խուզարկել են միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի տունը

Խուզարկել են միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի տունըԲուենոս Այրեսի ոստիկանությանը դատավորի որոշմամբ խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփական տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ: Այս մասին վկայակոչելով արգենտինյան լրատվամիջոցները` տեղեկացնում է Դիեգո Կարամանուկյանը։
Էռնեկյանը անցնում է մի մեծ դատական գործով, որը հետաքննում է, թե ինչպես մի շարք գործարարներ կաշառքներ են տվել իշխանավորներին տարբեր տնտեսական առավելություններ ստանալու համար:
86-ամյա Էռնեկյանը միլիարդատեր է, համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջող գործարարներից մեկը: 2017-ին նրան շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր