Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

22 դեկ 2018 09:46

Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. «Ժողովուրդ»

Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր ամիս պոլիկլինիկաներից անվճար դեղ են ստանում, հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվում է նրանք, հերթական անգամ մոտենալով տարածքային պոլիկլինիկա, բացահայտում են, որ այլեւս չեն կարող անվճար դեղեր ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին պատմեց, որ իրեն պոլիկլինիկայում ասել են, թե կարող են դեղատոմս գրել եւ 50 տոկոս զեղչի կտրոն տալ, որպեսզի վերջինս կարողանա վճարել դեղի գնի կեսը (համավճարով` 50 տոկոսը պետությունը, իսկ մյուս 50-ը` քաղաքացին): Ի դեպ, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պոլիկլինիկայի աշխատողները զեղչի կտրոնը տրամադրելիս հատուկ ձեւով ուղղորդել են, թե որ դեղատնից կարող են զեղչով դեղ ձեռք բերել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ. 1717-Ն որոշմամբ, այսինքն` անվճար կամ արտոնյալ պայմաններով պոլիկլինիկաներից դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող 3-րդ խմբի հաշմանդամներին դեղերը տրվում է 50 տոկոս զեղչով:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր