Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 դեկ 2018 13:34

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանում.բոլորդ շնորհակալ եք լինելու Քոչարյանին. Փաստաբան

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանում.բոլորդ շնորհակալ եք լինելու  Քոչարյանին. Փաստաբան2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ տվյալներ են եղել, որ տարբեր զորամասերում աշխատանքներ են տարվում անձնակազմերի հետ, որպեսզի զինվորականներին ներքաշեն քաղաքական գործընթացների մեջ: Կոնկրետ ով որ զորամասում ինչ աշխատանք է տարել, ասել չեմ կարող, այդ օպերատիվ տվյալներն ԱԱԾ-ում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով, այս մասով իրենց ասածներին կարող էին նաև չհավատալ, սակայն օրեր առաջ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին միացած ՊՆ փոխնախարարներից Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ է եղել միանալ ցուցարարներին. «Այդ պահին Հանրապետության նախագահը պատասխանատու է եղել յուրաքանչյուր բնակչի համար: Եթե ստացվեր այնպես, որ Հայաստանի տարբեր տարածքներից զինված կամ չզինված զինվորականներ գային Երևան, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանում: Այս ամեն ինչը անհրաժեշտ էր կանխել: Ժամանակը կգա, որ բոլորը շնորհակալ կլինեն նրանց, ովքեր այդ պահին դա կանխել են»:
Ալումյանի խոսքերով, վերանշյալ սցենարը կանխելուն է ուղղված եղել հայտնի 0038 հրամանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր