Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

22 դեկ 2018 13:54

«Մանվելի ճտերը երեկ քաղաքում շամպայն էին տրաքացնում, ճռռցնում. ինքը վտանգավոր ա». քաղաքացիները՝ Դիանա Գասպարյանին

«Մանվելի ճտերը երեկ քաղաքում շամպայն էին տրաքացնում, ճռռցնում. ինքը վտանգավոր ա». քաղաքացիները՝ Դիանա ԳասպարյանինԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը զրուցում է ցուցարարների հետ: «Կարող եմ վստահ ասել, որ էս բողոքի ձայնը հասել է կառավարություն: Ես քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ կայացնեն: Ասացիք՝ ուզում եք դատավորը պատասխան տա, միգուցե ճիշտ է՝ այս ամենը տեղափոխել ա՞յլ վայր»,- ասաց Դիանա Գասպարյանը: «Երկուշաբթի միանշանակ լինելու ենք Արդարադատության նախարարության շենքի մոտ: Մենք ճնշում ենք գործադրում այն արդարադատության վրա, որ Գրիգորյանին թույլ է տալիս լինել ազատության մեջ, մենք այս իշխանության կողմնակիցն ենք, մեր վարչապետին սիրում ենք: Մենք չենք համարում, որ Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի»,- արձագանքեցին ցուցարարները:

Քաղաքապետը վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածնում գործոն չէ ու չի կարող այլևս ինչ-որ լծակներ բանեցնել: «Երբ ազատվեց, իրա ճտերը մեր քաղաքի մեջ շամպայն էին տրաքացնում, սիգնալ տալիս, այնպես որ, ամեն ինչ սպասելի ա իրանից»,- պատասխանեցին էջմիածինցիները:
Արդեն հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող էջմիածինցիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը: Հավաքվածների տվյալներով՝ Գրիգորյանն այս պահին Էջմիածնում չէ, Ակնալճում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր