Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

24 դեկ 2018 15:14

Հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի.Ամբողջ ծավալով, շատ բազմադրվագ ու բազմածավալ է գործը

Հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի.Ամբողջ ծավալով, շատ բազմադրվագ ու բազմածավալ է գործըԳեներալ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծ չդրսևորել, այդ պատճառով էլ Գլխավոր դատախազությունը բողոքարկում է նրա խափանման միջոցը փոխելու որոշումը: Այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա հանդիպեց դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներին, ովքեր պահանջում են, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը:
Ակցիայի մասնակիցների հարցին, թե հնարավո՞ր է, որ դատարանն արագացված կարգով քննի Գլխավոր դատախազության բողոքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ: Բայց նիստը արագ նշանակել ու քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո, նաև հնչեղ գործերով կա այպիսի մոտեցում: Եթե նկատեցիք, մենք ինքներս էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ մեկօրյա ժամկետում տանում ենք վերքաննիչ բողոք»:
Արթուր Դավթյանն ասաց, որ դատախազության կողմից կարվի ամեն բան, որ այդ ակտի օրինականությունն ստուգվի որքան հնարավոր է արագ, որովհետև իրենք դրա անհրաժեշտությունը տեսնում են: Նա ասաց, որ իրենց բողոքն այսօր մուտք է արվելու դատարան, որից հետո ընթացք կտրվի:
Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև հարցին, թե Մանվել Գրիգորյանի կողմից մյուս հնարավոր հանցագործությունների վերաբերյալ քննություն իրականացվո՞ւմ է: «Ամբողջ ծավալով, շատ բազմադրվագ ու բազմածավալ է գործը, շատ մեծ քանակությամբ քննչական ու դատավարական գործողություններ են իրականացվում: Նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, ծավալից ոչ մի բան դուրս չի մնալու»,- ասաց Դավթանը:
Նա նաև հայտարարեց, որ հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր