Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

24 դեկ 2018 17:40

Լվովում տեղի ունեցած պայթյունից տուժել է Հայաստանի քաղաքացի

Լվովում տեղի ունեցած պայթյունից տուժել է Հայաստանի քաղաքացիՈւկրաինայի Լվով քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է Հայաստանի 50-ամյա քաղաքացի:
«Բոլոր տուժածները ստացել են ձեռքի և դեմքի խոր այրվածքներ: Ամենածանր վիճակում գտնվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,- հաղորդում է Ուկրաինայի TSN հեռուստաալիքը:
Միանգամից երեք պայթյուն էր հնչել: Հավանաբար, պայթել էին գազի բալոնները: Տարածքում բռնկված հրդեհը մարվել է ժամանակին:
Միջադեպի հետևանքով տուժել էր 4 քաղաքացի, նրանք այրվածքներ էին ստացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր