ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

24 դեկ 2018 18:00

Տղամարդիկ և կանայք դավաճանությունը տարբեր կերպ են ընկալում

Տղամարդիկ և կանայք դավաճանությունը տարբեր կերպ են ընկալումThe Independent հրատարակչությունը հրապարակել է հոգեբան Ջեյմս Փրիսի կարծիքը այն թեմայով, թե ինչպես են կանայք և տղամարդիկ ընկալում մտերմությունը։ Փորձագետի խոսքով՝ կանանց համար մեծ նշանակություն ունեն շփման ոչ սեռական գործոնները, մինչդեռ տղամարդիկ կարող են ընդհանրապես դրան նշանակություն չտալ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ընկալում դավաճանությունը։ Օրինակ, տղամարդիկ համբույրը դավաճանություն չեն համարում, իսկ կանանց մեծամասնությունը համարում է (73%)։ Տղամարդիկ նաև դավաճանություն չեն համարում վիրտուալ սիրախաղը, անգամ շատ կրքոտ։ Կանանց 75%-ը դա գնահատում է որպես դավաճանություն։
Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ հարաբերությունների մեջ զույգերի կապվածության մակարդակը կարող է ամբողջովին տարբեր լինել: Սակայն, նույնիսկ հաշվի առնելով փոխադարձ մեծ սիրո բացակայությունը, մեկ այլ մարդու հետ սեռական հարաբերություն ունենալը դավաճանություն համարելու վերաբերյալ տղամարդկանց և կանանց կարծիքը գրեթե համընկել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր