10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

24 դեկ 2018 19:50

Եթե Քոչարյանը մեղավոր է, ապա Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն անմեղ են․ «Սասնա ծռեր»

Եթե Քոչարյանը մեղավոր է, ապա Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն անմեղ են․ «Սասնա ծռեր»Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ցույցերի վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին արյան և թալանի հետագիծ է։ Արցախյան ազատամարտի տարիներին և դրանից հետո նրա կառավարումն ուղեկցվել է երևելի հրամանատարների և քաղաքական ու հասարակական գործիչների սպանություններով և ավարտվել 2008 թ. մարտի 1- ին Երևանի կենտրոնում մեր քաղաքացիների գնդակահարությամբ։ Ստեփանակերտում նրա կողմնակիցների կազմակերպած ցույցի ժամանակ բացեիբաց ժխտում էին այսօրվա Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարը։ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմնակիցներին, փաստորեն, պետք է միայն այնպիսի պետություն, որտեղ իրենք են իշխում և կարող են սպանել ու բռնագաղթի ենթարկել հայ ժողովրդին։ Շատ ցավալի է, որ անգամ պետականության և ազգի ապագայի համար իրական սպառնալիքները բացահայտող նման դրսևորումներից հետո մենք շարունակում ենք մնալ և ապրել երկակի ստանդարտների իրականության մեջ։ Մի իրականություն, որտեղ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, սակայն նույն այդ սահմանադրական կարգը վերականգնելու համար ընդվզած Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը կեղծ մեղադրանքով դեռևս բանտում են։
Ժամանակն է հրաժարվելու երկակի ստանդարտների իրականությունում ապրելու խիստ վտանգավոր մոտեցումներից և, ազնվորեն խոստովանելով դրա անհեթեթությունը, ազատ արձակելու բոլորիս արժանապատիվ և անվտանգ կյանքով ապրելու համար իրենց կյանքը զոհասեղանին դրած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր