Տեսանյութ.Ընդդիմության դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում՝ «Ազգային օրակարգ»-ը, ովքե՞ր են հիմնադիրները
Հայացք մամուլի ակումբում «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ՝ Ավետիք Չալաբյանը, Արա Հակոբյանը և Իգոր Զարգարյանը հայտարարեցին քաղաքական նոր ուժի` «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկի մասին, ներկայացրեցին կուսակցության ազգային պետություն և կենսունակ հասարակություն կառուցելու տեսլականը, առաքելությունը և գործունեության հիմնարար սկզբունքները:
Ազգային օրակարգ» կուսակցության հանձնախմբի
հիմնադիրները հայտարաեցին, որ քաղաքական դաշտի առողջացման հայտ են ներկայացնում՝ ստեղծելով նոր քաղաքական մշակույթ:
Արա Հակոբյանն իր խոսքում նշեց. «Մեր քաղաքական ուժն իր գաղափարախոսությամբ ազգային-առաջադիմական է: Գիտակցելով պահի կարևորությունը և առկա փոփոխություններով պայմանավորված հնարավորությունները՝ առիթ կա քաղաքական դաշտ ձևավորել, որը նախկինում խիստ սահմանափակ էր»:
Անդրադառնալով
դեկտեմբերի իննին կայացած ընտրությունների արդյունքներին՝ Արա Հակոբյանն ասաց. «Ժողովուրդն
արեց իր ընտրությունը: Կուզենայինք, որ քաղաքական ուժերի ավելի մեծ բազմազանություն
լիներ, մինչդեռ ԱԺ-ն միաբևեռ է: Այնուամենայնիվ, ընդունում ենք ժողովրդի ընտրությունը:
Իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում, ապագայում կտեսնենք: Հույս ունենք,
որ առաջիկայում նոր կառավարությունը կզբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, ինչն էլ կարևոր է, որպեսզի
մյուս կուսակցությունները ևս կարողանան լավ դիրքավորվել»:
Ավետիք Չալաբյանն
էլ նշեց, որ կուսակցություն ստեղծելու իրենց քաղաքական հայտը հիմնված է արած գործերի և հաջողությունների վրա:
Անդրադառնալով կառավարության գործունեությանը Ավետիք Չալաբյանն ասաց, որ անվտանգության բնագավառում արդյունքն հիասթափեցնող է. «Չափից դուրս շատ են կենտրոնացած եղել ներքին խնդիրների վրա և բացթողումներ են թույլ տվել, օրինակ՝ Նախիջևանի հատվածում հակառակորդն օգտվել է առիթից և առաջ բերել դիրքերը: մեր բանակը սկսել է հակազդման գործողությունները, բայց քաղաքական կամք է պահանջվում, որպեսզի հակառակորդը հետ շպրտվի: Իսկ ՀԱՊԿ-ում զարգացումներն անմիջական կապ ունեն ՀՀ ներքին խնդիրների հետ: Հապճեպությունը բերեց նրան, որ ՀԱՊԿ-ում մեր գործընկերների հետ արհեստական խնդիրներ ենք ստեղծել: Դրանք կարող էին չլինել, եթե ավելի համբերատար և հետևողական լինեինք: Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության մեծ օրակարգն էլ հետ է ընկել: Ճիշտ է
այն չի ձախողվել, բայց զարգանում է ավելի դանդաղ, քան կուզենայինք: Այս տարում Ադրբեջանը ռազմատեխնիկական ավելի մեծ առաջընթաց է արձանագրել, քան մենք»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում