Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

24 դեկ 2018 20:05

Լավագույն բաղադրատոմսը՝ արյան խոլեստերինը նվազեցնելու համար

Լավագույն բաղադրատոմսը՝ արյան խոլեստերինը նվազեցնելու համարԲնական միջոցները հաճախ կարող են լինել առողջության պահպանման ու վերականգնման համար լավագույնը։ Այս բաղադրատոմսը կարող է բավական արդյունավետ գործել՝ արյան մեջ խոլեստերինի նվազեցման, ինչպես նաև արյան բարձր ճնշման կարգավորման համար։

Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 3 պճեղ քերած սխտոր
• 3 թեյի գդալ կիտրոնի հյութ
• 3 կտոր քերած կոճապղպեղ
• 3 թեյի գդալ խնձորի քացախ
• 3 թեյի գդալ մեղր։
Բաղադրատոմսի պատրաստումը շատ պարզ է․ ընդամենը պետք է խառնել բոլոր բաղադրիչները, խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և 5 օր պահել սառնարանում։
Օգտագործումը
Խառնուրդը սառնարանում 5 օր պահելուց հետո խմել այն օրական 2 անգամ՝ 1 թեյի գդալ նախաճաշից, 1 թեյի գդալ ընթրիքից առաջ։ Շարունակել 7 օր։
1 շաբաթ անց արյան թեստի միջոցով կարող եք պարզել, որ խոլեստերինն իջել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր