Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

24 դեկ 2018 16:19

Տեսանյութ.Կարո Եղնուկյանը դատի է տալիս Վալերի Օսիպյանին՝ տոնածառ կոտրելու իսկ ԱԱԾ-ին՝ գաղտնալսման համար

Տեսանյութ.Կարո Եղնուկյանը դատի է տալիս Վալերի Օսիպյանին՝ տոնածառ կոտրելու իսկ ԱԱԾ-ին՝ գաղտնալսման համարՀայացք մամուլի ակումբի հյուրերն են Կարո Եղնուկյանը և փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Թեման՝ Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ Ոստիկանությանը և ԱԱԾ-ին անօրինական գաղտնալսումների համար:
 
2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը՝ իրեն (իր խոսքով) ապօրինի կերպով գաղտնալսելու համար: Ըստ Եղնուկյանի՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը խախտել են ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: 
 
Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ իրեն գաղտնալսել են մինչև ՊՊԾ գնդի գրավումը, մինչդեռ այդ մասին իմացել է 2016թ.-ին՝ «Սասնա ծռերի» քրեական գործի նախաքննության ընթացքում. «Մինչ այդ կասկածներ ունեի, որ գաղտնալսում են, բայց չէի կարող ապացուցել: Ըստ «Սասնա ծռերի» քրեական գործի նյութերի՝ ես գաղտնալսվել եմ 2014 եւ 2015թթ., թեև գաղտնալսելու հիմք չի եղել: Գաղտնալսումները, սակայն, չեն վերացվել և դրվել են «ծռերի» գործի շրջանակում ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Առանց հիմքերի՝ իմ մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում և անօրինական կերպով պահվել են՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար»,-ասաց Կարո Եղնուկյանը: 
 
Կարո Եղնուկյանը նշեց, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժման հաղթանակից հետո դիմել է ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարներին՝ պարզաբանումներ ստանալու համար. «Ուզում էի հավաստիանալ, որ այսուհետեւ իմ և ընտանիքիս իրավունքները չեն խախտվելու: Ոստիկանությունից պատասխան ստացա, որ իրենք միայն օրենքի շրջանակում են գործում, և տվյալները կտրամադրվեն միայն այն ժամանակ, երբ դատավճռով հաստատվի, որ իմ արարքներում հանցակազմ չկա, այսինքն՝ այն դեպքում, եթե ես արդարացվեմ: Հրաժարվեցին պատասխանել՝ իմ բնակարաններում տեղադրվե՞լ են գաղտնալսման սարքեր: ԱԱԾ-ի պատասխանից էլ պարզ էր, որ գաղտնալսումներ կատարվել են: Ընտանիքիս անդամները ևս գաղտնալսվել են: Սա ենթադրում է, որ դրանք եղել են առանց դատարանի որոշման, քանի որ «Սասնա ծռերի» գործում գաղտնալսման մասին թույլտվության որոշումը չկա»: 
 
Կարո Եղնուկյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիական հայց է ներկայացնում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ՝ 2015թ. Ամանորի գիշերը Ազատության հրապարակում հայտնի «տոնածառի միջադեպի» համար. «Վալերի Օսիպյանն անձամբ իմ տոնածառը կոտրեց: Փոխհատուցում եմ պահանջում՝ 12 000 դրամի չափով՝ տոնածառի և ստվարաթղթե գավազանի համար»: 
 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր