ԵՄ-ն դատապարտել է Սումիի վրա Ռուսաստանի կողմից այսօրվա հшրձшկումը          Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»       Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը    

25 դեկ 2018 11:12

Մարդասիրական քայլ բանկերի կողմից՝ տոկոսների մասով

Մարդասիրական քայլ բանկերի կողմից՝  տոկոսների մասով  Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված և բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները: Որոշումը ներառում է 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: Գործընթացը կազմակերպելու նպատակով նշված վարկառուներին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում, որի համաձայն բանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: Ըստ էության, նոր ժամանակացույցով իրենց նախկին ժամկետանց վարկերը մարող բոլոր հաճախորդներին այս մոտեցումն իրենց վարկային պատմությունը վերականգնելու և հետագայում նոր վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր