Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 դեկ 2018 13:07

Հետախույզ-նռնականետորդի մահվան մեջ մեղադրվող զինծառայողն օգտագործել է թմրամիջոց. Առաջադրվել են մեղադրանքներ

Հետախույզ-նռնականետորդի մահվան մեջ մեղադրվող զինծառայողն օգտագործել է թմրամիջոց. Առաջադրվել են մեղադրանքներԺամկետային զինծառայող, հետախույզ-նռնականետորդ, շարքային Ժորիկ Պետրոսյանին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ծառայակցին՝ ժամկետային զինծառայող Ադամյանին, ով, պարզվում է, նաև ծառայության ընթացքում թմրամիջոց է օգտագործել։
Տեղեկացրել էնք, որ Ժ.Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստացել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում հարուցվել էր քրեական գործ՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արմեն Ադամյանը՝ կոչումով շարքային, 2018թ. հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 3-ը մարտական դիրքում նշանակված է եղել որպես դիտորդ։ 2018թ. հուլիսի 24֊ին' ժամը 15:00-ի սահմաններում, մարտական հենակետի 9֊րդ խրամաբջջում կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է' չստուգելով իրեն ամրակցված հրացանի լիցքավորված լինելու հանգամանքը, սեղմել է օճգանը, որի արդյունքում արձակված կրակոցից տվյալ խրամաբջջի դիմաց նստած, նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, հետախույզ-նռնականետորդ, շարքային ժորիկ Վահագի Պետրոսյանը դեմքի շրջանում ստացել է միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Բացի այդ, պարզվել է, որ զինծառայողը 2018թ. հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի գործածել է կաննաբինոիդների շարքի թմրամիջոց:
Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու եւ թմրամիջոց գործածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով և 364.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործն ընդունել է վարույթ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր