Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 դեկ 2018 16:30

Սամվել Մայրապետյանի պաշտպանն առաջարկել է որպես խափանման միջոց կիրառել գրավը

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին ասել է Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
Նրա խոսքով՝ դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։ «Գրավի չափ չենք սահմանել՝ թողնելով դատարանի հայեցողությունը»,- շարունակեց նա։
Նշենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության համար, սակայն Կարեն Բատիկյանը կրկին հրաժարվեց նշել, թե, ըստ մեղադրանքի, իր պաշտպանյալն ու՞մ է կաշառքի միջնորդություն արել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը պետք է կալանքը լինի։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։
Նշենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր