Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

25 դեկ 2018 17:05

Ռուսաստանն ու Բելառուսը մնում են եղբայրական և դաշնակից պետություններ. Կրեմլը պատասխանել է Լուկաշենկոյին

Ռուսաստանն ու Բելառուսը մնում են եղբայրական և դաշնակից պետություններ. Կրեմլը պատասխանել է ԼուկաշենկոյինՌուսաստանն ու Բելառուսը մնում են եղբայրական պետություններ, իսկ բոլոր վիճելի հարցերը երկու երկրների ղեկավարները կքննարկեն Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն էր հայտնել, որ Մոսկվան Մինսկի հետ հարաբերություններն այլևս չի համարում որպես «եղբայրական»: Մոսկվա կատարած իր այցի նախօրեին նա հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսի առանցքային գործընկերն է:
«Անշուշտ, Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են մնալ եղբայրական և դաշնակից պետություններ: Իհարկե, երբեմն առաջանում են նաև խնդիրներ, որոնք  կլուծվեն երկխոսության արդյունքում՝ Պուտինի և Լուկաշենկոյի միջև վաղը կայանալիք հանդիպման ընթացքում»,- ասել է Պեսկովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր