Հայոց ցեղшuպանության ճանաչման օրինագիծ է ներկայացվել Մոլդովայի խորհրդարանում          ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է իր գրառումը, ջնջելով Ցեղասպանություն բառը       Հայաստանը դուրս չի եկել, կանգնեցրել է իր մասնակցությունը, ասել, որ գնացել են կամ գնում են, այդպիսի հարց չկա դրված    

25 դեկ 2018 17:20

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

 
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Թ. Գ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հովացման աշխատանքներ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր