Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

25 դեկ 2018 18:00

«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ». ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Մամեդյարովի հայտարարությանը

«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ». ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Մամեդյարովի հայտարարությանըԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
– Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը:
Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր