Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

25 դեկ 2018 18:50

Բաքուն պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Երևանի հետ և ԼՂՀ-ին տրամադրել ինքնավարություն

Բաքուն պատրաստ է  նորմալացնել հարաբերությունները Երևանի հետ և ԼՂՀ-ին տրամադրել ինքնավարությունԲաքուն հույս ունի, որ հաջորդ տարի՝ 2019 թվականին կնորմալացնի իր հարաբերությունները Երևանի հետ և պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենալայն ինքնավարություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։
«Մեր երկիրը, հանգույն այն բանի, թե ինչպես է ապահովում իր քաղաքացի հանդիսացող մնացած էթնիկ խմբերի անվտանգությունը․ պատրաստ է, ըստ իր ստանձնած միջազգային պարտավորությունների, նույն կերպ ապահովել նաև Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակիչների անվտանգությունը և տրամադրել նրանց ամենալայն ինքնավարություն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- մասնավորապես ասել է Մամեդյարովը։
Նրա խոսքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժը կստեղծեր պայմաններ խաղաղության, անվտանգության և կայունության համար ողջ ռեգիոնում, և առաջին հերթին կտար տնտեսական զարգացման հնարավորություն հենց Հայաստանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր