Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

26 դեկ 2018 10:03

ՀՀ պետական, ռազմական գաղտնիքներին տեղյակ օտարերկրյա քաղաքացին ինչպես կարող էր պաշտոն ստանալ. «Ժողովուրդ»

ՀՀ պետական, ռազմական գաղտնիքներին տեղյակ օտարերկրյա քաղաքացին ինչպես կարող էր պաշտոն ստանալ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որն այժմ մարտի 1-ի գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՌԴ քաղաքացի է: Հատուկ քննչական ծառայությունն օրերս ՌԴ-ից ստացել է այդ մասին հավաստող պաշտոնական գրություն: Միաժամանակ, ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա, համաձայնեք, շատ կարեւոր է, որովհետեւ Հարությունյանը ժամանակին լրջագույն պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում. 1994-2007թթ. նա եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007 ապրիլից 2008թ. ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետեւ մինչեւ 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:
Եթե ճիշտ են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002 թվականից, պետք է արձանագրենք, որ գործ ունենք հերթական խայտառակության հետ: Օտարերկրյա քաղաքացին նշանակվել է պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այնպես որ, կարեւոր է պարզել՝ երբ է Հարությունյանը հաջողացրել ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, արդյոք այն ժամանակվա իշանությունները, նաեւ իրավապահ համակարգը տեղյակ են եղել այս ամենից:
Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ իրավական առումով այն ժամանակ արդյոք թույլատրված էր օտարերկրյա պետության քաղաքացուն այնպիսի պաշտոնի նշանակելը, որն առնչվում է ՀՀ պետական, ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ: Այնպես որ, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նոր քրեական գործի հարուցումը: Պարզապես, ամեն ինչ կախված է ՌԴ ուղարկված լրացուցիչ հարցման պատասխաններից:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր