Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 դեկ 2018 12:23

«Երջանկության համաշխարհային զեկույցում» մեր երկիրը 129-րդ տեղում է, Ադրբեջանը՝87-րդ

«Երջանկության համաշխարհային զեկույցում» մեր երկիրը 129-րդ տեղում է, Ադրբեջանը՝87-րդ2018թ․ «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 156 երկրների շարքում, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել է 129-րդ հորիզոնականում: Մեր երկիրը 1 քայլով զիջում է հարեւան Վրաստանին, որը 128-րդ տեղում է:
Ցանկի առաջատար տասնյակում տեղ են գտել նույն երկրները, ինչ և նախորդ տարի, փոփոխվել են միայն նրանց զբաղեցրած հորիզոնականները։
Առաջին երջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Երկրորդում Նորվեգիան է, երրորդում՝ Դանիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան։
Ռուսաստանն այս ցանկում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ, Թուրքիան՝ 74-րդ:
Այս տարի առաջին անգամ ուսումնասիրվել է նաև բնակչության երջանկության վրա արտագաղթի ազդեցությունը։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ գաղթականների երջանկության մակարդակը համապատասխանում է նրանց ընդունող երկրների բնակիչների մոտ գրանցված արդյունքներին։
Իսկ աշխարհի ամենադժբախտ 5 երկրներն են Եմենը, Տանզանիան, Հարավային Սուդանը, կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Բուրունդին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր