Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 դեկ 2018 17:20

Մենք չենք սահմանում Արցախյան հակամարտության լուծման կոնկրետ ժամկետներ․ Զախարովա

Ռուսական կողմը հրաժարվում է կոնկրետ ժամկետներ նշել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սրանով նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողներից մեկին, որը նշել է, թե ադրբեջանական կողմում 2019 թվականին ակնկալում են Արցախյան բանակցությունների առաջընթաց, և թե ինչ ակնկալիքներ ունի այս հարցում ռուսական կողմը։
«Մենք չենք սահմանում ժամանակային սահմաններ։ Եթե խոսենք ժամկետների մասին, մենք մշտապես հանդես ենք եկել ամենաարագ կարգավորման և բոլոր այն պայմանների օգտին, որոնք ուղղված են այս խնդրի ամենաարագ լուծմանը։ Բայց խոսել կոնկրետ ժամկետների մասին, ես, ճիշտն ասած, չեմ համարձակվի։ Պատմությունը երկար է, ցավոք, հակամարտությունը՝ ձգձգվող»,- ասել է Զախարովան։
Խոսնակն ավելացրել է, որ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, և՛ որպես Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր անցյալ ունեցող պետություն, Ռուսաստանը մտադիր է անել ամենը, ինչ իրենից կախված է արագ լուծման հասնելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր