Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

26 դեկ 2018 18:35

Հակառակորդը որոշ ուղղություններում սադրիչ գործողություններ է իրականացնում. Արցախի ՊՆ

Հակառակորդը որոշ ուղղություններում սադրիչ գործողություններ է իրականացնում. Արցախի ՊՆՉնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր