Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

26 դեկ 2018 21:19

Կադրային ջարդ՝ «վերափոխում» աստառով

Կադրային ջարդ՝ «վերափոխում» աստառովՀանրայինում չարաշահումների հետ կապված Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի քննությունը դեռ ավարտին չհասած, հեռուստաընկերությունում նոր սկանդալներ են հասունանում: 
Լրատվական դաշտում լուրեր են տարածվում Հ1-ում կադրային նոր ջարդի մասին:
 
Hayacq.com-ի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության «Լուրերում» շոկային մթնոլորտ է տիրում:
 
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել արդեն մի քանի օր աշխատանքից բացակայող, խորհրդարանական լրագրող Սիրանուշ Մուրադյանից:
Մեզ հետ զրույցում, Սիրանուշ Մուրադյանը հաստատեց տեղեկությունը, որ մի քանի օր է աշխատանքի չի գնում, բայց դա կապված է իր վատառողջ լինելու հետ, իսկ կադրային փոփոխությունների մասին նա մանրամասներ չասաց՝ նշելով, որ բացակայության պատճառով վերջին օրերի իրավիճակից տեղյակ չէ:
 
Թե քանի լրագրող կադրային ջարդի զոհ կդառնա Հանրայինում և ինչ սկզբունքով է այդ ջարդն իրականացվելու թերևս պարզ կդառնա առաջիկայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր