Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

27 դեկ 2018 10:03

Քոչարյանի կալանավորումից հետո Արցախի զինվորների և նրանց ծնողների գրպանը թալանողների վերջը կգա.«Ժամանակ»

Քոչարյանի կալանավորումից հետո Արցախի զինվորների և նրանց ծնողների գրպանը թալանողների վերջը կգա.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի կալանավորվելուց հետո «ՄՏՍ Արմենիայում»՝ նախկին «Վիվա Սելլ», վատ վիճակ է։ Ըստ մեր աղբյուրի՝ ՄՏՍ-ում նրա բաժնեմասը և անձնական մասնաբաժինը «ՄՏՍ Արմենիայում» և «Ղ-Տելեկոմում» առաջիկայում ենթարկվելու է լայնամասշտաբ աուդիտի:

Դրանց արդյունքում պետությունը նոր կարգավորումներ է կատարելու բջջային կապի շուկայում, որոնք վերջապես վերջ են դնելու «ՄՏՍ Արմենիա» ընկերության գրեթե մենաշնորհային դիրքին բջջային կապի շուկայում: Գուցե այդ ստուգումների արդյունքում հնարավոր լինի վերացնել Հայաստան-Արցախ ռոումինգը, որի միջոցով Քոչարյանը տասնյակ տարիներ մտնում էր Արցախը պաշտպանող հայ զինվորների և նրանց ծնողների գրպանը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր