Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

27 դեկ 2018 11:07

Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման կլինի ռուսական գազի գինը: Եթե գազը դառնում է ավելի թանկ, շատ այլ ապրանքատեսակներ եւ ծառայություններ կդառնան ավելի թանկ, որպես շղթայական ռեակցիա: Սա ոչ թե նոր, այլ ձեւավորված իշխանության ծրագրերի մեջ չի մտնում։ 

Ինչպես հայտնում է Баграмян 26 telegram-ի ալիքը՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Հայաստանին սպառազինություն մատակարարելու, Ղարաբաղյան հակամարտության, Քոչարյանի ձերբակալության հարցերը։ 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա, եթե Փաշինյանը այլեւս դժվարություններ չստեղծի ՀԱՊԿ-ում, գրավադրմամբ համաձայնի ազատել Քոչարյանին, խոստանա Մոսկվայի միջոցով խորացնել Ալիեւի հետ բանակցությունները, պայմանավորվի ստորագրել օտարերկրյա զինվորականների եւ կենսաբանական լաբորատորիաների մասնագետների մասին փաստաթուղթ:

Եվ միայն այս ամենից հետո ռուսական բիզնեսը «դաբրո» կստանա Հայաստանում ներդրումներ կատարելու։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր