Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

27 դեկ 2018 16:45

Պեկը շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելու ձևը գտել է

Չեմ ուզում վերահսկել, ոչ էլ վերահսկելու եմ, դուք ազնվորեն հայտարարագրեք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո անդրադառնալով շոուբիզնեսի ներկայացուցիչներին հարկելուն՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Իհարկե կարող են թաքցնել: Մենք ասում ենք՝ դուք կարող եք հայտարարագրել ձեր եկամուտները այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ միանգամից ասում են՝ դուք չեք կարող վերահսկել, այո չենք կարող, բայց դուք ինքներդ չե՞ք կարող ինքներդ ձեզ վերահսկել: Այսինքն մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, ինչքան ստացել եք: Եթե ուզում եք խաբեք, խաբեք»,-ասաց Անանյանը: Հարցին, թե ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները թաքցնեն իրենց եկամուտները, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով փորձելու ենք մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով ճշտել, թե արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե ոչ»: Դիտարկմանը, որ նրանք չունեն աշխատանքի հասցե, նրանց տնե՞րն եք մտնելու, Անանյանն ասաց. «Եթե աշխատավայր չունեն, ունեն հասցե: Միգուցե գրենք, խնդրենք, ներկայանան մենք էլ իրենց բացատրենք, թե ինչպես պետք է հարկերը վճարել: Եթե մեկ մլն դրամ է ստացել, հենց այդքան էլ պետք է հայտարարագրի»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր