Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

27 դեկ 2018 20:15

Փրկել են 40 րոպե ձնահյուսի տակ մնացած 12-ամյա տղային

Փրկել են 40 րոպե ձնահյուսի տակ մնացած 12-ամյա տղայինՖրանսիական Ալպերում 12-ամյա մի տղայի են փրկել, որը 40 րոպե անց է կացրել ձնահյուսի տակ՝ գրում է BBC-ն:

Լա Պլանում իր ընտանիքի հետ դահուկ քշելիս տղան ընկել է ձնահյուսի տակ։ Նրան հաջողվել է հայտնաբերել փրկարար շների օգնությամբ:
«Կենդանի մնալու հավանականությունն աննշան է ձյան տակ 15 րոպեից հետո»,- հայտարարել է փրկարարներից մեկը, որ երեխայի փրկվելը հրաշք է համարել:

Տղան, որը միայն ոտքի կոտրվածք ունի, բուժում է անցնում տեղի հիվանդանոցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր