Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 դեկ 2018 20:35

5 մթերք, որոնք հարկավոր են երիկամների առողջության համար

5 մթերք, որոնք հարկավոր են երիկամների առողջության համարԵրիկամների բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է: Med2.ru-ն ներկայացրել է մթերքների ցանկը, որոնք կօգնեն լավացնել երիկամների աշխատանքը:
Ծաղկակաղամբ: Ծաղկակաղամբը մեծ քանակով վիտամին C, ֆոլաթթու և մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Երիկամների աշխատանքին նպաստում է նաև գազարը. այն բետա-կարոտին է պարունակում, որն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը: Ինչպես հայտնի է, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը և հիպերտոնիան երիկամների աշխատանքի վատացման պատճառներից են:
Երիկամների աշխատանքի վրա դրական ազդեցություն է ունենում նաև խնձորի օգտագործումը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորը կարող է երիկամները պաշտպանել վնասումից, քանի որ նյութ է պարունակում, որն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:
Երիկամների աշխատանքի խանգարումը կանխարգելել կօգնի սոխիօգտագործումը:  Մասնագետների խոսքով՝ սոխը նյութեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել զարկերակային ճնշումը:
Երիկամային անբավարարության զարգացմանը կարող է խոչընդոտել նաև սխտորը: Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր