Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

28 դեկ 2018 10:03

Դարձյալ ռազմական ուղղաթիռներ՝ Փաշինյանի թռիչքի անվտանգությունն ապահովելու համա՞ր. «Ժամանակ»

Դարձյալ ռազմական ուղղաթիռներ՝ Փաշինյանի թռիչքի անվտանգությունն ապահովելու համա՞ր. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա, Երևանի և «Զվարթնոց» օդանավակայանի երկնքում դարձյալ պտտվում էին ռազմական ուղղաթիռները:

Շարքային քաղաքացիներին սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը, երբ ամեն անգամ նրա որևէ երկիր մեկնելուց առաջ օդ էին բարձրանում ռազմական ուղղաթիռները՝ իբրև թե նրա անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ մեր աղբյուրի՝ ռազմական ուղղաթիռները որևէ կերպ չեն կարող ապահովել թռիչքի անվտանգությունը, և դա ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր