Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

28 դեկ 2018 10:19

Ադրբեջանը փորձում է իր ուժերը կենտրոնացնել Արցախի սահմանին.Ցավոք, ավելի եմ համոզվում, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի..168.am

Ադրբեջանը փորձում է իր ուժերը կենտրոնացնել Արցախի սահմանին.Ցավոք, ավելի եմ համոզվում, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի..168.amՄամեդյարովի վերը նշած հայտարարությանը օրերս հաջորդեց մեկ այլ հայտարարություն՝ այն է` Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:
Արցախի շուրջ ծավալվող այդ իրադարձությունների շուրջ 168.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։
– Պարոն Մելիք-Շահնազարյան, հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից՝ կապված Արցախի հետ, և դրանց ոչ այնքան համարժեք պատասխանները Հայաստանի կողմից, ի՞նչ են ենթադրում, ի՞նչ կա այդ ամենի հետևում թաքնված։

– Հայաստանի կողմից հայտարարություններ հնչում են, բայց կարծում եմ, որ դրանք համարժեք չեն այն իրավիճակին, որը ստեղծված է Արցախ-Ադրբեջան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք տեսնում ենք, որ մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները լավատեսական սպասումներ ունեն,  2019 թվականին Արցախի հարցի հետ կապված ակնկալիքներ ունեն։ Դրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ ինչ-որ չափով պաշտպանում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սահմանային լարվածությունը նվազեցնելու առումով։ Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը բավականին մեծ աշխատանքներ է իրականացնում սահմանագծում, ամրապնդում դիրքերը, հարձակվելու համար ստեղծում նոր հնարավորություններ։ Ըստ էության, վստահությունս այն է, որ Ադրբեջանի այս բոլոր հայտարարություններն ընդամենը մեր զգոնությունը թուլացնելու և ժամանակ շահելու համար են՝ նոր հարձակման նախապատրաստվելու համար։
Ցավոք, վերջին շրջանում գնալով ավելի եմ համոզվում, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի։ Երկրորդ մտահոգող հանգամանքն այն է, որ այդ ամենը զսպող որևէ հանգամանք չկա: Այսինքն՝ տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կարողացել են հարաբերություններ կառուցել Ռուսատանի, ԱՄՆ-ի և միջազգային այլ հնարավոր խաղացողների հետ, որոնք կարող էին զսպել Ադրբեջանին։ Ըստ էության, բոլոր կողմերից կոչերը, որոնք մենք լսում ենք՝ որոշակի զիջումներ անելն է Ադրբեջանին և դրանից հետո հարցի սառեցումը։ Այսինքն՝ կարգավորման երաշխիքներ և առաջարկներ չկան, կան միայն զիջումների առաջարկներ։ Տպավորությունս այն է, որ պայմանավորվածություն կա, որ, եթե հայկական կողմն ինքնակամ չի գնում զիջումների, ապա դա կատարվելու է զենքի ուժով, և Ադրբեջանը պատրաստվում է այդ երկրորդ հնարավոր տարբերակին։
Սա մեծ դավադրություն է մեր պետության դեմ, և աշխարհաքաղաքական ու Ադրբեջանի պատրաստվածության առումով՝ նաև դրա վերաբերյալ ահազանգերը բավականին շատ են։ Կարծում եմ՝ մեր իշխանություններն այս զարգացումներին պետք է ավելի զգոն լինեն և թույլ չտան, որպեսզի Ադրբեջանն այդպես արագ և առանց խոչընդոտների նախապատրաստվի պատերազմի։
– Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածն այսուհետև պետք է պաշտպանեն Ադրբեջանի սահմանապահ զորքերը, այստեղ ի՞նչ վտանգ եք տեսնում, արդյո՞ք այնտեղ դուրս բերվող կանոնավոր զորքը կարող է տեղակայվել արցախաադրբեջանական սահմանին։
– Եթե ուսումնասիրենք Ադրբեջանի սահմանապահ զորքերը, ապա կտեսնենք, որ այն առանձնապես չի տարբերվում Ադրբեջանի կանոնավոր բանակից, այսինքն՝ սահմանապահ զորքը լավ զինված, բավականին նախապատրաստված զորքեր են, որոնք կարող են իրականացնել ցանկացած բնույթի մարտական գործողություններ։ Այս ամենի նպատակը կրկին հայկական կողմի զգոնությունը թուլացնելն է,  նաև՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք այնուամենայնիվ ցանկանում են խաղաղ ճանապարհով ստանալ այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմից պահանջում են։ Կրկնում եմ՝ չպետք է մտածենք, որ սահմանապահ զորքերն այնքան վտանագավոր չեն, ինչպես կանոնավոր բանակն է։ Այստեղ կա նաև երկրորդ կարևոր հանգամանքը, ինչի ականատեսն ենք լինում. Ադրբեջանը փորձում է իր ուժերը կենտրոնացնել Արցախի սահմանին։
– ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ամիսներ առաջ հայտարարեց, որ Արցախի հարցը պետք է լուծի ժողովուրդը, և Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ։ Իրատեսակա՞ն եք համարում, որ Արցախը կդառնա բանակցությունների կողմ, ժողովուրդն ինչպե՞ս է լուծելու հարցը։
– Նախ՝ Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով երկու անգամ արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, դա Անկախության հանրաքվեն էր և Սահմանադրության ընդունումը։ Կարծում եմ՝ սա ժողովրդի կամքն արտահայտելու ամենալավ ձևն է։ Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախը ներգրավելուն, ապա, իմ կարծիքով՝ այստեղ խնդիրը ոչ թե Արցախը ներգրավելն է, այլ ընդհանրապես բանակցություններ վարելը։ Այժմ մենք այդ բանակցությունները չունենք, և Հայաստանի խնդիրը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է լինի այդ բանակցող միջավայրի ապահովումը։ Այսինքն՝ այնպիսի երաշխիքներ, որ կստիպեն հակառակորդին մտածել ոչ թե պատերազմի, այլ բանակցելու մասին։
Այս ամենը մենք դեռ չունենք և երբեք էլ ըստ էության չենք ունեցել, լինելու պահին միջնորդ կողմերը միշտ հայտարարել են, որ ինչ-որ պահի Արցախը  կմասնակցի այդ ամենին։
– Այս ամենի համատեքստում Հայաստանի համար որքանո՞վ է կարևոր ՀԱՊԿ-ում պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդհանրապես ՀԱՊԿ-ն կարևո՞ր է Հայաստանի համար, քանի որ վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդական է, Հայաստանի համար կարևորը կառույցի բովանդակությունն է։
– Այս հարցն ունի մեկ պարզ պատասխան՝ ՀԱՊԿ-ը մեզ համար չափազանց կարևոր է։ Երբ կառույցը ղեկավարվում է Հայաստանի ներկայացուցչի կողմից,  շատ ավելի լուրջ շանսեր ենք ստանում մեր շահերն առաջ տանելու համար։ Եթե կարևոր չլիներ, թե այդ կառույցում ով է գլխավոր քարտուղարը, տարիներ շարունակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները չէին պայքարի այդ պաշտոնի համար և իրենց կողմը չէին քաշի։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ լավ գիտակցում է, որպեսզի այդ պաշտոնում լինի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն արվել է սխալ, որը նման հայտարարություններով  քողարկելու միտում ունի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր