Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

28 դեկ 2018 15:15

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են միկրոավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան. կան զոհեր և վիրավորներ

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են միկրոավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան. կան զոհեր և վիրավորներԴեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն ՃՏՊ-ի հետևանքով կա երկու զոհ և հինգ տուժած, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և սահմանազատել են տարածքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր