Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 դեկ 2018 17:40

Տեսանյութ.85 միլիոնանոց տոնածառի լույսերը միացնելու համար քաղաքապետարանը ծախսել է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար

Մինչ Հանրապետության գլխավոր տոնածառի տեսքն ու արժեքը տևական ժամանակով բուռն քննարկումների առարկա դարձան, Factor.am-ը պարզեց, որ դեկտեմբերի 21-ին տոնածառի լույսերի վառման արարողությունը ևս քաղաքային բյուջեի համար մի կլորիկ գումար է արժեցել։ Երևանի քաղաքապետարանը 150 հազար դոլարանոց գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը կազմակերպելու համար վճարել է 24 միլիոն դրամ: Սա համարժեք է 49 հազար 300 ԱՄՆ դոլարի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցումի պատասխանից: Ծառայությունները մատուցել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն: 24 մլն դրամը վճարվել է Երևանի 2018 թվականի բյուջեից, քանի որ ըստ քաղաքապետարանից փոխանցված տեղեկության, այս ծառայության համար 24 մլն դրամ հատկացնելը հաստատված է եղել դեռ նախորդ քաղաքային իշխանության կողմից:
Հետաքրքիր է, որ հետհեղափոխական իշխանությունը նախորդ ղեկավարության ճոխ ծախսերը կրճատելու քայլեր չի ձեռնարկել: Ի դեպ, Հայկ Մարությանը իր երդմնակալության օրը հայտարարել էր, որ հանձնարարել է կրճատել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն: Սակայն այդպես էլ թվային տվյալներ չհրապարակվեցին, թե ինչ կրճատումների մասին է խոսքը:
Անդրադառնալով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից մատուցված 24 մլն դրամի ծառայություններին՝ նշենք, որ արժեքի մեջ մտնում է հրավառությունը, շոու ծրագիրը, նկարահանումը, տեխնիկան և բեմի ձևավորումը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նման խոշոր գնում կատարելիս Երևանի քաղաքապետարանը մրցույթ չի հատարարել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր