Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 դեկ 2018 22:30

Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. Լուսանկարներ

Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. ԼուսանկարներԱմանորյա տոնական տրամադրություններն արդեն պարուրել են ողջ հանրապետությունով մեկ: Այդ տրամադրություններն  առանց համապատասխան զարդրանքի և գեղեցիկ միջոցառումների անհնար է պատկերացնել:
 
Հանրապետության բոլոր մարզերում, տարբեր քաղաքներում յուրովի են մոտենում տոնին, ինչու չէ նաև քաղաքի զարդարանքին: 
 
Եվ այս հանգամանքով է առանձնանում և ներկայանում Ապարան խոշորացված համայնքը: 
Այստեղ բնակիչներն իրենց զարմանքի խոսքերն են ասում, որ երբևէ քաղաքն այսքան լուսավոր և նրբաճաշակ զարդարված չեն տեսել և իրենց շնորհակալական խոսքերն էին հղում համայնքապետ Կարեն Եղիազարյանին և համայնքապետարանի աշխատակազմին:
 
Համայնքապետ Կարեն Եղիազարյանն էլ իր հերթին դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին,  սիրով բոլորին հրավիրեց Ապարան համայնք՝ Ամանորը մեծ շուքով նշելու և շքեղ միջոցառմանը մասնակից լինելու համար:
 
Ներկայացնում ենք նաև համայնքապետի շնորհավորանքը համայն հայությանը:
 
Սիրելի՛ հայ ժողովուրդ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում:
Թող որ 2019 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեր և ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա:
 
Ապարանցիներին սիրով տեղեկացնեմ, որ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան այս տարի,  գալիք տարի կյանքի կկոչենք:
 
Առողջ և խաղաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն, կսովորի նորովի ապրել, նորից սիրել և կգտնի իր բաժին երջանկությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. Լուսանկարներ
Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. Լուսանկարներ
Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. Լուսանկարներ
Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր