Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 դեկ 2018 09:46

Պուտինը չոր պատասխան ստացավ Երևանից

Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու առնչությամբ դատական նիստը, որ տեղի էր ունենում երեկ, հետաձգվել է մինչև հունվարի 9-ը, այսպես ասած աշխատանքային օրվա ավարտի և հետո տոների կապակցությամբ: Այս տեղեկությունը գուցե շատ սովորական դիտվեր, եթե չլիներ մի հանգամանք: Երկրորդ նախագահի գրասենյակը նախօրեին առավոտյան տեղեկություն էր տարածել ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքի մասին:

Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, մաղթել արիություն և տոկունություն: Հատկանշական է, որ ի տարբերություն Ռոբերտ ՔՈչարյանին ծննդյան առիթով շնորհավորանքին, Նոր Տարվա համար շնորհավորանքը Կրեմլի կայքում տեղադրված չէր և դրա մասին տեղեկությունը հրաարակել էր երկրորդ նախագահի գրասենյակը, իհարկե ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հետո հաստատել էր այն: Այդուհանդերձ, շնորհավորանքի առկայությունը, այն էլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը, լիովին փոխեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցի դատական նիստի շուրջ իրավիճակը: Եվ այն, որ փաստորեն դատական նիստը հետաձգվեց և Քոչարյանը մնում է կալանքի տակ առնվազն մինչև հունվարի 9-ը, Պուտինի շնորհավորանքի առկայության պայմաններում ստացվում է յուրօրինակ պատասխան Պուտինին:
Իհարկե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի միջամտում դատական համակարգի աշխատանքին, սակայն այս դեպքում պետք է արձանագրել, որ դատարանին այլ բան չէր մնում, քան հետաձգել նիստը, քանի որ քննիչը հայտարարել էր, որ աշխատանքային օրվա ավարտից հետո չի կարող շարունակել մասնակցել դատաքննությանը: Ասինքն, գործնականում քննչական կոմի մարտավարությամբ է նիստը հետաձգվել, ոչ թե դատարանի նախաձեռնությամբ:

Այսպիսով, ստացվում է, որ Քոչարյանին շնորհավորող Պուտինը բավականին չոր պատասխան է ստանում Երևանից: Այս հանգամանքն իհարկե միջանձնային հարաբերությունների խնդիր չէ, և դա լավ են հասկանում բոլորը: Այստեղ խնդիրը միջհամակարգային հարաբերություններն են: Հայաստանում ապամոնտաժված կամ ապամոնտաժվող համակարգը դեռ շարունակում է կապված մնալ Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերություններն ըստ էության ավեի շատ պատկերացնել այդ հին համակարգի պրիզմայով, քան նոր իշխանության: Սա իհարկե բավականին բարդ խնդիր է, այլ կերպ լինել չէր էլ կարող: Ռուսաստանը միանգամից չի հրաժարվի այն ստատուս-քվոյից, որով հարաբերվում էր Հայաստանի հետ: Դա առավելագույն հարմարավետությունն էր Մոսկվայի համար: Մյուս կողմից իհարկե Կրեմլը հասկանում է, որ չկա այդ հարմարավետությունը վերականգնելու հնարավորություն, և գուցե նույնիսկ ցանկություն էլ չկա, պարզապես Մոսկվան թերևս փորձում է Հայաստանի հետ նոր հարաբերության կանոնակարգում հնարավորինս շատ բան պահպանել հնից, ինչի համար էլ խաղարկում է հնարավոր մեծ ու փոքր խաղաքարտերը: Երևանն առայժմ չի գնում փոխզիջման այդ հարցում:

1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր