Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

29 դեկ 2018 13:30

Թուրք պրոֆեսորին սպանել է «սատանայի շունչը»

Թուրք պրոֆեսորին սպանել է «սատանայի շունչը»Կանադայում բնակվող թուրք պրոֆեսոր Ռամազան Գենջայը Կոլումբիայում առեղծվածային հանգամանքներում մահացել է։ Ոստիկանությունում կասկածում են, որ նրան թունավորել են «սատանայի շնչով»։  
Hurriet-ը հայտնում է, որ Գենջայը դեկտեմբերի 6-ին անհետ կորել է կոլումբիական Մեդելին քաղաքում։ Նրա մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 24-ին, քաղաքամերձ շրջանում՝ գետի ափին։ Բժիշկները հաստատել են, որ այն Գենջայի դին է։  

Տեղի լրատվամիջոցերը հայտնում են, որ ոստիկանությունում կասկածում են, որ Գենջայի սննդի կամ ըմպելիքի հետ սկոպոլամին են խառնել։ Սկոպոլամինը դեղամիջոց է, որը մարդուն զրկում է կամքի ազատությունից, եւ Կոլումբիայում օգտագործվում է գողերի կողմից։ Այն հայտնի է նաեւ «սատանայի շունչ» անունով եւ համարվում է ամենավտանգավոր թմրամիջոցն աշխարհում։
Պրոֆեսորին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 6-ին Մեդելինի սալսայի ակումբում անհայտ անձանց խմբի հետ։ Նրա անձնական իրերն ու անձնագիրը գտնվել են հյուրանոցի համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր