Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

29 դեկ 2018 20:05

Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է հեռախոսով ամենաշատը զրուցում Պուտինը․ Փաշինյանն առաջատար տասնյակում է

Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։
«Սմարթֆոն ունենալը նշանակում է լինել լիարժեք թափանցիկ: Ձեռքը վերցնելով սմարթֆոնը՝ Դուք ի սկզբանե ստորագրում եք, որ պատրաստ եք ամեն ինչ հասանելի դարձնել բոլորին։ Ցավոք, այդպես է կառուցված աշխարհը։ Եվ, համապատասխանաբար, նախագահը չպետք է անի դա, այն էլ այնպիսի պետության նախագահ, ինչպիսին Ռուսաստանն է»,-  լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Անմիջապես Պուտինին կարող են զանգահարել հաշված թվով մարդիկ, և նույնիսկ այդ դեպքում խոսափողն առաջինը կվերցնի նրա կա՛մ օգնականը, կա՛մ քարտուղարը։ Մյուսները մինչ հեռախոսազրույցը դեռ պետք է պայմանավորվեն դիվանագիտական կապով, համաձայնեցնեն քննարկվող թեմաները, նշեն կոնկրետ հարցերը և այլն։ Եվ միայն դրանից հետո կարող են ստանալ հեռախոսազրույց ունենալու համաձայնություն։ Կարող են և չստանալ, ինչպես Ուկրաինայի նախագահի դեպքում։
2018-ին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցածների «չեմպիոնը» Թուրքիայի նախագահն է։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հետ ունեցել է 19 հեռախոսազրույց։ Նրան հետևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Հեռախոսազրույցների թվով վեցերորդ տեղում է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում արդեն 6 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
Պուտինը, ըստ հոդվածի հեղինակների, ամեն պետության ղեկավարի հետ հեռախոսով զրուցելու որոշակի ժամ։ Միացյալ Նահանգների նախագահի դեպքում դա երեկոյան ժամն է, երբ ԱՄՆ-ում առավոտ է, Ճապոնիայի վարչապետի հետ հակառակն է՝ հարմար է խոսել երեկոյան, երբ Ճապոնիայում առավոտ է։
Իսկ Գերմանիայի կանցլերի հետ Պուտինը նախընտրում է հեռախոսով շփվել ուշ գիշերը։ Չնայած նրան, որ երկու պետությունների մայրաքաղաքներն էլ ժամանակային մոտ գոտիներում են, երկու ղեկավարները նախընտրում են զրուցել ուշ երեկոյան՝ ամենօրյա աշխատանքային օրակարգը սպառելուց հետո։ Ու թեև Պուտինը հիանալի հասկանում է գերմաներեն, միևնույն է, պաշտոնական արարողակարգի համաձայն՝ մշտապես զրուցում է պրոֆեսիոնալ թարգմանչի օգնությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր