Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել       Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց    

02 հուն 2019 11:50

Բախվել են Mercedes-ն ու «06»-ը. պայմանագրային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Բախվել են Mercedes-ն ու «06»-ը. պայմանագրային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էԵրեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գ. Չոբանյանը Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել Գ. Չոբանյանին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Չոբանյանը որպես պայմանագրային զինծառայող, ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
***
Հունվարի 2-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Rover 600» մակնիշի (վարորդը՝ Դ. Պ., ծնված 1994թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1972թ.) ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Մ-ն (ծնված 1947թ.) տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Rover 600» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Տ. Գ.-ն (ծնված 1994թ.) և Ա. Թ-ն (ծնված 1994թ.), տեղափոխվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ուղղել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել երկու ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի ու վարորդի դիերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր