Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

02 հուն 2019 12:58

Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Դատախազություն

Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԴատախազությունԴեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է, հայտարարվել է հետախուզում։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց. «Կասկածյալին մեղադրյալ են ներգրավել, խափանման միջոց ընտրել կալանավորումն ու հայտարարել հետախուզում»։ 

Դատախազությունից նաև հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահել։ 

Հիշեցնենք, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր