Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 հուն 2019 22:24

Ամանորը ազդարարում է նորի մեկնարկը, ասոցացվում հրաշքի հետ

Ամանորը ազդարարում է նորի մեկնարկը, ասոցացվում հրաշքի հետHayacq.com-ի  Ամանորյա hարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
 
-Ի՞նչ դեր և հոգեբանական առանձնահատկություն կարող է ունենալ Ամանորը յուրաքանչյուր մարդու կյանքում:
-Ամանորը սպասված տոն է. ազդարարում է նորի մեկնարկ, ասոցացվում` հրաշքի հետ: Նաև պատասխանատու ժամանակաշրջան է, քանի որ յուրաքանչյուրը փորձում է ամփոփել նախորդ տարին և նոր սպասելիքներով դիմավորել նորը: Հոգեբանական առանձնահատկությունն այն է, որ Ամանորը միշտ դրական լիցքերով է ողողում մթնոլորտը, ավելի լավի ակնկալիքով է մոտիվացնում, մեծացնում հույսի և հավատի գործակիցը: 
 
-Ո՞րն է Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձևը», կարևոր բաղադրիչները, նախապայմանները որո՞նք են: 
-Հետաքրքիր ձևակերպում էր ձեր կողմից «կարևոր բաղադրիչները»: Փորձեմ այդ կերպ պատասխանել. Նոր տարին յուրաքանչյուրից ակնկալում է որպես «կարևոր բաղադրիչներ»` դրական տրամադրություն և լավատեսական տրամադրվածություն,  լիարժեք ուրախանալու և ուրախություն սփռելու կարողություն, կյանքը սիրելու և նորը արարելու հնարավորություն: 
 
-Ինչպե՞ս անել, որ տոնը դրական լիցքեր հաղորդի  և ոչ թե դառնա պարտականություն, քանի որ հաճախ այն գեղեցիկ տոնից վերածվում է նախատոնական և հետտոնական սթրեսների, ինչես խուսափել այս ամենից:
-Յուրաքանչյուրն ինքն է ընտրում տոնի բովանդակությունը, թե ինչպիսին այն կլինի: Հետևաբար, ներքուստ պետք է գեղեցիկ տոնը պատկերացնել առանց պարտականությունների, լրացուցիչ սթրեսների և այնուհետև ի կատար ածել այն` առաջնորդվելով տոնը ուրախ և անհոգ վայելելու ցանկությամբ:  
 
-Շատ է ասվում, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ողջ տարին: Արդյոք պե՞տք է հավատալ այս եզրույթին, այստեղ կա՞ հոգեբանական գործոն:
-Մեր կյանքը մեր համոզմունքների արտացոլումն է: Հնարավորինս դրական պետք է մտածել, կարողանալ լիարժեք ուրախանալ և լինել լավատես:
 
-Իսկ Ամանորյա հրաշքներին հավատալ պետք է:
-Հրաշքներին հավատալն անխուսափելի է. հավատացեք հրաշքներին` չկորցնելով իրականության զգացողությունը: 
 
-Ձեր Ամանորյա մաղթանքը:
Մաղթում եմ, որ 2019-ը ջերմ և ներդաշնակ մթնոլորտ ամրագրի բոլոր ընտանիքներում, սիրո և բարության չափաբաժինը մեծանա յուրաքանչյուրի ներաշխարհում և հարաբերություններում, և որ միայն խաղաղ ու դրական լուրեր սավառնեն մեր հայրենիքում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր