Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

03 հուն 2019 11:25

Հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանշանների կամ թաքնվում այլ հիվանդությունների տակ

Հիվանդություններ, որոնք  ընթանում են առանց ախտանշանների կամ թաքնվում այլ հիվանդությունների  տակՕրգանիզմի համար առավել վտանգավոր են հիվանդությունները, որոնք զարգացման վաղ շրջանում ախտանշաններով չեն ուղեկցվում, սակայն չբուժելու դեպքում կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել: Econet.ru-ի հաղորդմամբ՝ այդ հիվանդություններն ընթանում են առանց ախտանշանների կամ թաքնվում այլ հիվանդությունների դիմակի տակ: Հիվանդը կարող է նույնիսկ չմտածել հիվանդության մասին, սակայն ժամանակին չբուժվելու դեպքում դրանք կարող են լուրջ բարդություններ առաջացնել:
Զարկերակային ճնշման բարձրացում: Դեպքերի մեծամասնությունում զարկերակային ճնշման բարձրացումն ախտանշաններով չի ուղեկցվում: Գլխացավերը, շնչահեղձությունը, արյունահոսությունը քթից կարող են վկայել խնդրի մասին, սակայն, որպես կանոն՝ դրանք նկատվում են, երբ զարկերակային ճնշման ցուցանիշներն արդեն շատ բարձր են:
Դիաբետ: Որոշ գնահատականների համաձայն՝ աշխարհում 687 մլն մարդ տառապում է շարքարային դիաբետով, սակայն յուրաքանչյուր երկրորդը գաղափար անգամ չունի, որ հիվանդ է: Առանց վերահսկողության մնալու դեպքում շաքարային դիաբետը կարող է սրտի և երիկամների հիվանդությունների, կաթվածի, տեսողության կորստի պատճառ դառնալ:
Արյունատար անոթների հիվանդություններ: Քանի որ այս վիճակի դեպքում ախտանշաններ չեն նկատվում, հիվանդությունները կարող են աննկատ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդը սրտի կաթված չի ստանում: Հենց այս պատճառով այդքան կարևոր է պարբերաբար բժշկական հետազոտություն անցնել:
Լյարդի ճարպային հիվանդություն: Հիվանդության զարգացման սկզբնական շրջանում հաճախ նկատելի ախտանշաններ չեն առաջանում, կամ նկատվում են բութ ցավ որովայնի վերին հատվածում, հոգնածություն, ախորժակի կորուստ, ինքնազգացողության վատացում: Քանի որ այդ խնդիրները բնորոշ են մի խումբ հիվանդությունների, լյարդի ճարպային հիվանդության ախտորոշումը բավական բարդանում է:
Օստեոպարոզ: Այս հիվանդությունն ազդում է ոսկրային հյուսվածքի վրա: Այն ևս լուռ մարդասպանների շարքում է, քանի որ զարգացման վաղ շրջանում ախտանշաններ չեն նկատվում:
Հաստ աղու քաղցկեղ: Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումը և քաղցկեղային բջիջների հեռացումը հնարավորություն է տալիս բուժել այն 90 տոկոս դեպքերում: Խնդիրն այն է, որ վաղ շրջանում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Մաշկի քաղցկեղ: Քաղցկեղը զարգանում է մաշկի վերին շերտերում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով: Հաճախ հիվանդության մասին վկայում է կարմիր, թեփոտվող հետքը, որը երկար ժամանակ չի անցնում: Մարդկանց մեծ  մասն անտեսում է դա:
Հեպատիտ: Հեպատիտը լյարդի բորբոքային հիվանդություն է: Վարակն օրգանիզմում կարող է զարգանալ տարիներ շարունակ՝ առանց ախտանշաններ առաջ բերելու:
Արգանդի վզիկի քաղցկեղ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից 4-րդն է: Որպես կանոն՝ վաղ շրջանում հիվանդության որևէ ախտանշան չի նկատվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր