Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

05 հուն 2019 20:10

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վնասվածքներ ստացել 4 մարդ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում տեղի է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է nypost.com-ը՝ մանրամասնելով, որ կա նաև չորս վիրավոր:
Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում՝ տեղի ժամանակով կեսգիշերից առաջ:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ որևէ մանրամաս չի ներկայացրել, սակայն ականատեսների պատմելով՝ ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև վեճի հետևանքով:
Ականատեսներից մեկի խոսքով՝ կռիվն այնքան թեժ էր, որ «իսկական քաոս էր ստեղծվել»:
«Ընդհանուր առմամբ՝ հնչել է մոտ 15 կրակոց», - հավելել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր