Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 հուն 2019 21:30

Գիտնականները նոր աստղային աղետ են կանխատեսել

Դարեմի համալսարանի աստղաֆիզիկոսները եկել են այն եզրահանգման, որ նոր աստղային աղետը կարող է սեւ անցք «արթնացնել» Ծիր Կաթինի կենտրոնում եւ հանգեցնել նրա տասնակի մեծացման, տեղեկացնում է Sky News-ը։
Գիտնականները զգուշացրել են, որ բախումը Մագելանի Մեծ ամպի եւ մեր գալակտիկայի միջեւ կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան հարեւան Անդրոմեդայի գալակտիկայի հետ սպասվող բախումը։
Փորձագետների խոսքերով՝ այդ աղետալի բախումը կարող է տեղի ունենալ երկու միլիարդ տարվա ընթացքում. շատ ավելի վաղ, քան Անդրոմեդայի հետ ութ միլիարդ տարի հետո սպասվող բախումը։
Թագավորական աստղագիտական ընկերության Monthly Notices ամսագրում աստղաֆիզիկոսների հրապարակած հետազոտությունների համաձայն՝ հավանական է, որ բախման հետեւանքով մեր Արեւային համակարգը կարող է դուրս գալ գալակտիկայից ու հայտնվել խոր տիեզերքի շատ ավելի առեղծվածային տարածքներում։
Այս պրոցեսների արդյունքում մեծացած սեւ անցքը կսկսի բարձր էներգետիկ ճառագայթում արձակել, որը հետազոտողները նկարագրում են որպես «տիեզերական հրավառություն»։
Թեեւ հազիվ թե այս «հրավառությունները» ազդեցություն թողնեն Երկրի կյանքի վրա, դժվար է գուշակել, թե ինչպիսին կլինի տեսանելի Տիեզերքում քվազարների (աստղային օբյեկտների դաս, որոնք ամենապայծառներից են՝ բացարձակ հաշվարկով) ազդեցությունը մեր մոլորակի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր