Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

07 հուն 2019 10:19

ԱՄՆ-ում առաջարկում են աշխատանք կղզում գտնվող հյուրանոցում՝130 000 դոլարի չափով աշխատավարձ

ԱՄՆ-ում առաջարկում են  աշխատանք կղզում գտնվող հյուրանոցում՝130 000 դոլարի չափով աշխատավարձԱՄՆ-ում փնտրում են զույգին, որը կհանաձայնի ապրել եւ աշխատել կղզում գտնվող հյուրանոցում՝ տեղակայված Սան-Ֆրանցիսկոյի մոտակայքում, հաղորդում է ՐԻԱ Նոոստի-ն՝ վկայակոչելով Travel And Leisure-ին:
Սան-Ֆրանցիսկոյի մոտ՝ Սան-Պաբլո ծոցի կենտրոնում փոքր կղզում, կա փարոս եւ փոքր հյուրանոց, որն աշխատում է շաբաթական չորս օր ամբողջ տարի: Դրանք ներկայումս վերահսկվում են Չե Ռոջերսի ու Ջիլիան Միքերի կողմից, սակայն նրանք մեկնում են, եւ անհրաժեշտ են փոխարինողներ:

Դիմորդները պետք է պատրաստ լինեն ստանձնելու մաքրման, հաշվապահության, ուտեստների պատրաստման, հյուրանոցի ընդունարանի աշխատանքները, ինչպես նաեւ հյուրերին տեղափոխեն կղզի եւ հակառակ ուղղությամբ: Այդ պատճառով թեկնածուները պետք է ունենան առագաստանավի կառավարման արտոնագիր:
Կղզում չկա հեռուստացույց եւ Wi-Fi հասանելություն:
Նոր աշխատակիցներին առաջարկում են կացարան, սնունդ եւ տարեկան 130 000 դոլարի չափով աշխատավարձ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր