Կարագանդայի նահանգապետը«սպառիչ բացատրություն է տվել» ՝ սկանդալային սպանության վերաբերյալ

Նշվում է, որ ոստիկանության շենքի դիմաց 200-230 մարդ է հավաքվել: Երլան Կոշանովը հավաքվածներին «սպառիչ բացատրություն է տվել»՝ կապված հետաքննության ընթացի և հետագա քայլերի հետ: Նա հայտնել է, որ քննությունը կլինի թափանցիկ և օբյեկտիվ, և բոլոր մեղավորները կպատժվեն: Բացի այդ, նա վստահեցրել է, որ ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել:
Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Խուլիգանություն» հոդվածներով: Ավելի վաղ ղազախական БАСЕ հեռուստաալիքը դեպքից ուշագրավ մանրամասներ էր հայտնել: