Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 19-ի համար          Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից․ «Հրապարակ»    

07 հուն 2019 18:50

Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայի դեպքերի մասին

Այստեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ։ Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին, ինչի մեջ հայեր են կասկածվում։
Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն է հայտնեց զոհվածի հարազատներին:
«Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»,- ասաց նա և նշեց, որ տարբեր վարկածներ և լուրեր են դրվում շրջանառության մեջ՝ լրագրողներին կոչ անելով ստուգել դրանք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր