Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

08 հուն 2019 14:37

Ամեն բան տեղը տեղին արվել է ձմեռային զորակոչի համար.զինծառայողները կարող են իրենց հետ հեռախոս վերցնել՝ միայն մի պայմանով․

Ամեն բան տեղը տեղին արվել է ձմեռային զորակոչի համար.զինծառայողները կարող են իրենց հետ հեռախոս վերցնել՝ միայն մի պայմանով․Երեկվանից առաջին խումբը ժամանել է կենտրոնական հավաքակայան՝ զորակոչվելու համար։ Այս մասին այսօր՝ ձմեռային զորակոչի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Վիճակահանություն կլինի ու 17:00-ից հետո զինծառայողներին կուղեկցեն զորամասեր: Հիմնական աշխատանքները իրականացվել են դիմավորման կետում, մանդատային հանձնաժողովում եւ բժշկական կետում: Այս զորակոչի ընթացքում կա մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողներից ցանկացողները իրենց հետ են վերցնում հեռախոսները: Կա մեկ պայման․ կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- մանրամասնեց Հ. Մուրադյանը:
Զինկոմիսարն ասաց, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցողներն անպայնման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ: Նա նշեց, որ անցյալ տարի 400-ից ավել երիտասարդ առողջությունը վերականգնելուց հետո զորակոչվել է:
Նշենք, որ ձմեռային զորակոչի ընթացքում` այսօրվանից մինչեւ զորակոչի ավարտը, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում պարբերաբար անցկացվելու են բրիֆինգներ ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: 
Ավելի վաղ Կառավարությունը հաստատել էր 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշումը: Այդ որոշման համաձայն՝ մինչեւ 2019 թվականի փետրվարի մեկը օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր