Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

08 հուն 2019 16:30

Կարագանդայում սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը փախել է ՌԴ

Կարագանդայում սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը փախել է ՌԴԱմանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Նարեկ Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել է Ռուսաստան, գրում է nur.kz-ն՝ Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Նշվում է, որ կասկածյալը ռուս-ղազախական սահմանը հատել է Պավլոդարի նահանգում: Սահմանի հատումը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ երեկոյան 22:00-ից հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան են ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր:
Երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը տեղեկացրել է, որ Գուրուրյանը ՀՀ քաղաքացի է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր