Աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված նոր նախագիծ է մշակվել

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Ավելի վաղ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկել էր աջ ղեկով մեքենաների ներմուծման երեք տարբերակ․
1.Մեքենան ներմուծել որպես ո՛չ տրանսպորտային միջոց:
2. Ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, և տարբերակ:
3. Տալ մեկ տարի ժամանակ, որպեսզի ներմուծվող ավտոմեքենաները հնարավոր լինի վերասարքավորել և դարձնել ձաղ ղեկով։